Սանկտ Պետերբուրգում շենքի չափ նկարներ են արվել (լուսանկարներ)

18:19 • 05.12.12

Սանկտ Պետերբուրգի իշխանությունների որոշմամբ՝ քաղաքի շենքերի «խուլ պատերը» զարդարվել են երիտասարդ նկարիչների աշխատանքներով, հայտնում է РИА Новости-ն:

 

Քաղաքը զարդարելու համար ընտրվել է 27 աշխատանք՝ մոնումենտալ-դեկորատիվ դիզայնի ասպարեզում փորձ ունեցող արվեստագետների պորտֆոլիոներից:

 

Նկարիչները ստեղծագործել են ազատ թեմաներով: Առայժմ «զարդարվել է» միայն մի քանի շենք: Մնացածների դեպքում աշխատանքները չեն շարունակվի, եթե բնակիչները դեմ լինեն: