Հոլիվուդի «ոչ եկամտաբեր» աստղերի տասնյակը՝ ըստ Forbes-ի (լուսանկարներ)

09:59 • 05.12.12

Հայտնի ամերիկացի կատակերգակ դերասան Էդի Մերֆին, ըստ հեղինակավոր Forbes ամսագրի, գլխավորել է «Հոլիվուդի ոչ եկամտաբեր աստղերի» վարկանիշային աղյուսակը, որոնց հոնորարները ֆիլմ ստեղծողներին տալիս են ամենանվազագույն փոխհատուցումը։

Ցանկը հրապարակվել է ամսագրի կայքում։

 

Forbes-ը հաշվել է, որ Մերֆիի համար ներդրված ամեն դոլարը կինոստեղծողներին բերում է 2.3 դոլար, որը չափազանց ցածր ցուցանիշ է կինոարդյունաբերության համար։ Ըստ ամսագրի՝ վերջին տարին հատկապես անհաջող էր դերասանի համար։
 

Երկրորդ տեղում դերասանուհի Քեթրին Հեյգլն է. նրա համար ծախսված յուրաքանչյուր դոլարը բերել է 3.4 դոլար։ Եռյակը եզրափակում է դերասանուհի Ռիզ Ուիզերսպունը՝ 3.9 դոլար ցուցանիշով։

 

Տասնյակում են Սանդրա Բալոկը՝ 5 դոլար, Ջեք Բլեքը՝ 5.20, Նիքոլաս Քեյջը՝ 6, Ադամ Սենդլերը՝ 6.30, Դենզել Վաշինգթոնը՝ 6.30, Բեն Սթիլերը՝ 6.50, Սառա Ջեսիկա Պարկերը՝ 7 դոլար ցուցանիշերով։