Panasonic-ը, Samsung-ը, Toshiba-ն, Philips-ն ու LG-ն տուգանվել են 1,5 մլրդ եվրո գումարի չափով

18:10 • 05.12.12

Եվրոպական հանձնաժողովը 1,47 մլրդ եվրո տուգանք է սահմանել հեռուստացույցներ արտադրող առաջատար ընկերությունների դեմ՝ գնի շուրջ գաղտնի համաձայնության գալու համար, հայտնում է Газета-ն՝ վկայակոչելով BBC-ին։

Եվրոպական Միության հակամենաշնորհային կարգավորողները տուգանել են ընկերություններին հեռուստացույցների և համակարգչային մոնիտորների համար անհրաժեշտ սարքի գների շուրջ գաղտնի համաձայնության գալու համար։


Հոլանդական Philips-ը տուգանվել է ամենախոշոր՝ 313,4 մլն եվրոյով, LG Electronics-ը՝ 295,6 մլն գումարով։


Panasonic, Samsung, Toshiba ընկերությունների տուգանքի չափը կազմում է 375 մլն եվրո։


Թայվանական Chunghwa Picture Tubes ընկերությունը խուսափել է տուգանքից՝ պայմանավորվածության մասին հայտնելու համար։

 

Panasonic-ը, Samsung-ը, Toshiba-ն, Philips-ն ու LG-ն տուգանվել են 1,5 մլրդ եվրո գումարի չափով