Լողացող ռոբոտը Սան Ֆրանցիսկոյից հասել է Ավստրալիա
Ինքնակառավարվող լողացող ռոբոտը Սան Ֆրանցիսկոյում սկսկած իր ուղևորությունն ավարտել է Ավստրալիայում, հայտնում է BBC-ն:
PacX Wave Glider անվանումով ռոբոտը մոտ 16 668 կմ տարածք է անցել 1 տարվա ընթացքում:
Իր այս սարքի միջոցով ամերիկյան Liquid Robotics-ը տեղեկություններ է հավաքել Խաղաղ օվկիանոսի ջերմաստիճանի, աղայնության և էկոհամակարգի վերաբերյալ:
Ռոբոտն այդ ընթացքում բարեհաջող պայքարել է շնաձկների, Մեծ պատնեշ-խութի և ավստրալական հոսանքների դեմ՝ հասնելով Քուինսլենդ:










