Քեթրին Բիգելոուի՝ բին Լադենի ոչնչացման մասին ֆիլմը լավագույնն է ճանաչվել ԱՄՆ-ում
Ամերիկացի ռեժիսոր Քեթրին Բիգելոուի «Թիվ մեկ թիրախ» ֆիլմը «Տարվա լավագույն ֆիլմ» է ճանաչվել ԱՄՆ-ի կինոքննադատների ազգային խորհրդի կողմից, հայտնում է ИТАР-ТАСС-ը։
Ֆիլմը հիմնված է իրական դեպքերի վրա. «թիվ մեկ ահաբեկիչ» Ուսամա բին Լադենի ոչնչացումը 2011թ.-ի մայիսին, Պակիստանում։
Բացի այդ, Բիգելոուն ճանաչվել է «Տարվա լավագույն ռեժիսոր», իսկ Ջեսիկա Չեսթեյնը՝ ԿՀՎ երիտասարդ գործակալի դերակատարուհին, ով իր կյանքը նվիրել է բին Լադենին հայտնաբերելուն, արժանացել է «Տարվա լավագույն դերասանուհի» կոչմանը։
«Տարվա լավագույն դերասան» է ճանաչվել «Իմ ընկերը խելագար է» ֆիլմի դերակատար Բրեդլի Կուպերուն։
Այս շաբաթ ֆիլմն արժանացել էր նաև մեկ այլ պատվավոր մրցանակի՝ Նյու Յորքի կինոքննադատների միության։
Ֆիլմի պրեմիերան ԱՄՆ-ում նախատեսված է դեկտեմբերի 19-ին։










