Ջոնի Դեպն ու Disney-ը «Դոն Քիշոտ»-ի մասին ֆիլմ կնկարահանեն
Ամերիկյան Disney ընկերությունը հայտնի դերասան Ջոնի Դեպին պատկանող Infinitum Nihil ընկերության հետ համագործակցության շրջանակում կսկսի «Դոն Քիշոտ»-ի մասին պատմող ֆիլմի նկարահանումները, հայտնում է Newsru.com կայքը։
Դեռևս այս նախագծի մասին հայտնի է միայն այն, որ դա կլինի աշխարհահռչակ իսպանացի գրող Միգել Սերվանտեսի համանուն վեպի ժամանակակից տարբերակը։ Սցենարը կգրեն Սթիվ Փինկն ու Ջեֆ Մորիսը, իսկ պրոդյուսերի դերում հանդես կգա հենց Դեպը։ Սակայն չի բացառվում, որ նա նաև կնկարահանվի ֆիլմում։
Ավելի վաղ դերասանը մասնակցել է Թերի Գիլիամի՝ Դոն Քիշոտին նվիրված նախագծին, որտեղ մարմնավորել է Սանչո Պանսայի դերը, սակայն հետագայում հրաժարվել է դրանից։










