Լոնդոնում տեղի է ունեցել «Թշվառները» ֆիլմի նոր տարբերակի համաշխարհային պրեմիերան (լուսանկարներ)
Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում՝ հանրահայտ «Օդեոն» կինոթատրոնում, տեղի է ունեցել Վիկտոր Հյուգոյի համանուն վեպի հիման վրա նկարահանված «Թշվառները» (Les Miserables) ֆիլմի նոր տարբերակի համաշխարհային պրեմիերան, գրում է The Guardian-ը։
Ֆիլմի ստեղծման աշխատանքներին մասնակցել են այնպիսի տաղանդավոր դերասաններ, ինչպիսիք են Էն Հեթուեյը, Ռասել Քրոուն, Ամանդա Սեյֆրիդը և այլք։ «Թշվառները» ֆիլմի ռեժիսոր Թոմ Հուփերն ու պրոդյուսեր Քեմերոն Մակինտոշը շատ գոհ են իրենց աշխատանքի արդյունքից։
Դերասաններն անկեղծացել են, որ ֆիլմի նկարահանման ընթացքում իրենք թե՛ հոգեպես, թե՛ ֆիզիկապես ուժասպառ են եղել։ Միևնույն ժամանակ նրանք ընդգծել են, որ դրանք անբացատրելի զգացողություններ են եղել, որոնք դժվար թե երբևէ կրկնվեն։










