ՆԱՍԱ-ի լուսնային հրթիռը կարող է ստեղծվել Գերմանիայում

10:46 • 06.12.12

Եվրոպական աէրոտիեզերական հսկան հանդիսացող  Astrium ընկերությունը ՆԱՍԱ-ին առաջարկում է պայմանագիր կնքել, որի շրջանակներում կկառուցվի լուսնային հրթիռ, գրում է Euromag-ը։

 

Ինչպես հայտնել է Astrium-ի ղեկավար Միխաել Մենքինգը, ըստ նախնական հաշվարկների՝ նախագծի արժեքը կկազմի 450 մլն եվրո։ Լուսնային հրթիռը նախատեսված կլինի ամերիկացի տիեզերագնացներին Լուսին տեղափոխելու համար։

 

Բրեմենի տիեզերական ինժեներներն արդեն աշխատում են բազմաֆունկցիոնալ MPCV տիեզերական սարքի մշակման և ստեղծման նախագծի վրա։ 

Ըստ գերմանական Bild պարբերականի տվյալների՝ նոր սարքը կտեղափոխի 4 ամերիկացի տիեզերագնացներով Orion-ը Լուսնի հակառակ կողմը։ 
 

ՆԱՍԱ-ի լուսնային հրթիռը կարող է ստեղծվել Գերմանիայում