50 մլն դրամ կհատկացվի հայագիտական նոր հիմնադրամի ստեղծման համար

15:47 • 06.12.12

Կառավարությունն այսօր հաստատեց Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամ (ՀՈւՖՀՀ) ստեղծելու մասին որոշումը, որի համար բյուջեից կհատկացվի 50 մլն դրամ։ 


Ըստ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի՝ հիմնադրամը ստեղծվում է համահայկական հայագիտական ուսումնասիրությունները զարգացնելու, ուսումնասիրելու, համակարգելու նպատակով։


«Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այսօր տարբեր հայկական համայնքներում, տարբեր գիտական կենտրոններում շատ կարևորվում է հայագիտական ուսումնասիրությունների կանոնակարգում, համադրում կիրառելը, որպեսզի հիմնական ներազգային խնդիրների կապակցությամբ տարվեն խորը ուսումնասիրություններ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ռադիկ Մարտիրոսյանը։


Լրագրողի հարցին, թե արդյոք 50 մլն դրամը հավելյալ ծախս չէ՞ արդեն գործող հայագիտական կառույցների առկայության դեպքում, ԳԱԱ նախագահը պատասխանեց՝ ասելով, որ եղած կառույցներից ամեն մեկն իր խնդիրն ունի, իսկ հիմնադրամը պետական կառույց չէ:


Նրա խոսքով՝ հիմնադրամում պետք է հրատարակվի նոր ամսագիր՝ 3-4 լեզվով, ինչպես նաև հրավիրվեն համահայկական գիտաժողովներ։

 

50 մլն դրամ կհատկացվի հայագիտական նոր հիմնադրամի ստեղծման համար