Դոնի Ռոստովում Հայ գրատպության 500-ամյակին նվիրված ցուցահանդեսներ կկազմակերպվեն
Հայ գրատպության 500-ամյակի առիթով ՌԴ Դոնի Ռոստով քաղաքում երեք ցուցադրություն կկազմակերպվի, տեղեկացնում է rostov.ru-ն։
Միջոցառումները կանցկացվեն քաղաքի հանրային գրադարանում։ Դրանց կմասնակցեն տեղի կառավարության ներկայացուցիչներ, պետական այրեր, ինչպես նաև գրողներ, գրքի վաճառքով զբաղվող կազմակերպություններ, գրադարանային աշխատողներ, հրատարակիչներ՝ Դոնի Ռոստովից և Հայաստանից։
Դրանք կկրեն «Գիրք. հայ ժողովրդի հոգևոր տարածք», «Հայ գրատպությունն ու հրատարակչությունը Դոնում՝ 17-20 դարերին» խորագրերը, ինչպես նաև կլինի «Հայկական գիրքը 21-րդ դարում, տպագրության, տարածման և կարդալու մշակույթի պահպանումը» թեմայով կլոր սեղան-ցուցադրություն։










