Audi RS 6 Avant ունիվերսալը դինամիկայով հավասարվել է Lamborghini Gallardo-ին (լուսանկարներ)

01:28 • 06.12.12

Audi-ն գաղտնազերծել է իր, հնարավոր է, ամենասիրված «վայրագ» մոդելը` RS 6 Avant-ը: Սպորտային ունիվերսալը, նախոդ սերնդից ավելի կոմպակտ և սակավ ձիաուժերով ուժային ագրեգատ է ստացել, սակայն գերազանցել է ոչ միայն իր նախորդին, այլև մրցակիցներին, և գրեթե հավասարվել լեգենդար Lamborghini Gallardo սուպերմեքենային, հաղորդում է vesti.ru-ն:

 

Հինգլիտրանոց տուրբինացված V10 FSI-ը, որը 580 ձիաուժ հզորություն ունի, նոր RS 6 Avant-ի կապոտի տակ իր տեղը զիջել է 8 գլանային շարժիչին, որը հայտնի է Bentley Continental-ից: Այս V8 TFSI-ը մեկ լիտրով պակաս աշխատանքային ծավալ ունի և 560 ձիաուժ հզորություն է ապահովում, որը հասանելի է 5700-6700 պտույտ/րոպե միջակայքում: Ոլորող մոմենտի քանակը հասնում է 700 Նմ-ի լայն միջակայքում` 1 750 - 5 500 պտույտ/րոպե: Շարժիչի հզորությունը լիաքարշակ Quattro համակարգին է փոխանցվում 8 աստիճան Tiptronic փոխանցքումատուփով:

 

Չնայած հզորության որոշ նվազմանը, նոր RS 6 ունիվերսալը 0-ից 100 կմ/ժ արագության հասնում է 3,9 վայրկյանում` նախորդ, ավելի հզոր տարբերակից 0,5 վայրկյանով արագ:

Հետաքրքիր է, որ նորույթը նույնքան է գերազանցում նաև իր հիմնական միցակից նոր BMW M5-ին` 0,5 վայրկյան, իսկ Lamborghini Gallardo սուպերմեքենային մինչև հարյուր մարզման մեջ զիջում է միայն 0,2 վայրկյան:


Առավելագուն արագությունը էլեկտրոնային համակարգերով սահմանափակված է 250կմ/ժ արագությամբ, սակայն օպցիոնալ Dynamic փաթեթի տեղադրմամբ սահմանափակումը կարելի է հասցնել 280կմ/ժ-ի, իսկ եթե Dynamic Plus փաթեթը տեղադրվի, ապա արագությունը կկազմի 305կմ/ժ:

 

Պետք է նշել, որ նման սպորտային դինամիկայով է օժտվել 5 մետր երկարությամբ ունիվերսալ թափքով մեքենան, որի բեռնախցիկի տարողությունը կարող է հասնել 1680 լիտրի:

 

Պետք է նշել, որ ժամանակակից և առավել թեթև նյութերի կիրառման շնորհիվ սուպերմեքենան թեթևացվել է գրեթե 100 կգ-ով, իսկ վառելիքի ծախսը նվազեցվել է մոտ 40%-ով: Վերջինին հնարավոր է եղել հասնել այդ թվում և մի համակարգի շնորհիվ, որը հնարավորություն է տալիս անջատել շարժիչի՝ առանց ծանրաբեռնվածության մնացած մխոցները:

 

Audi RS 6 Avant ունիվերսալը դինամիկայով հավասարվել է Lamborghini Gallardo-ին (լուսանկարներ)