Skype-ում կհայտնվի հաղորդագրությունների նոր տեսակ

14:48 • 06.12.12

Հայտնի ինտերնետ-մեսենջեր (նամակաբեր) և IP հեռախոսային ծառայության խոշոր օպերատոր Skype-ը նախատեսում է ստեղծել տեսահաղորդագրությունների ծառայություն, հայտնում է Корреспондент-ը։


Նոր ծառայությունը նման կլինի MMS-ին՝ միայն թե տեսաձայնագրություններով, ուղղված կլինի վճարող օգտատերերին։

 

Հարկ է նշել, որ Skype Premium-ի ամսավճարը ներկայում կազմում է 8.99 դոլար, այդ գումարի դիմաց օգտատերերը ստանում են մի շարք հավելյալ կարգավորումներ (настройка)։ Բացի այդ, լուրեր կան, որ ծրագրի հաջորդ թարմացման ժամանակ հասանելի կլինի նաև տեսահաղորդագրությունների ծառայությունը։

 

Այդպիսով, օգտատերերը կարող են իրենց ընկերներին ուղարկել անսահմանափակ քանակությամբ տեսանյութեր, ընդ որում՝ տեսանյութերի պահպանման համար ժամանակային սահմանափակում չի լինի։

 

Skype-ից անվճար օգտվողներն էլ կարող են ուղարկել տեսահաղորդագրություններ, սակայն որոշակի սահմանափակումներով։ Ավելի քիչ կլինի հաղորդագրություններ ուղարկելու հնարավորությունը,սակայն ստացվող հաղորդագրությունները կլինեն անսահմանափակ։ Ուղարկված կամ ստացված հաղորդագրությունների պահպանման ժամկետը կլինի 90 օր։

 

Skype-ում կհայտնվի հաղորդագրությունների նոր տեսակ