BMW-ն քառորդ մլն ավտոմեքենա է հետ կանչում՝ ղեկի խնդրի պատճառով

09:59 • 07.12.12

BMW ընկերությունը հետ է կանչում X5 xDrive 35d մոդելի 250.000 ավտոմեքենա. պատճառը ղեկի վրա առկա թերությունն է, տեղեկացնում է Associated Press-ը։

 

Հետկանչը կարող է առնչվել 2008թ.-ի սեպտեմբերի 1-ից 2012թ.-ի նոյեմբերի 15-ն արտադրված մեքենաներին։ Ակնկալվում է, որ ԱՄՆ-ում հետ կկանչվի 29.800 ավտոմեքենա, իսկ Կանադայում՝ 5.500։ Թե որքան մեքենաներ հետ կկանչվեն Եվրոպայի և Ռուսաստանի տարածքից, դեռ հայտնի չէ։

 

Սա այս տարվա ընթացքում ընկերության ավտոմեքենաների առաջին հետկանչը չէ։ 2012թ.-ի մարտին 5 և 6 դասի 2003-2010թ.թ. արտադրության 1.3 մլն ավտոմեքենա էր հետ կանչվել՝ մարտկոցի հետ կապված խնդիրների պատճառով։
 

BMW-ն քառորդ մլն ավտոմեքենա է հետ կանչում՝ ղեկի խնդրի պատճառով