Samsung-ը նոր Galaxy-ի կթողարկի՝ «անկոտրուն» էկրանով

21:50 • 07.12.12

Samsung Electronics-ը՝ իր եկամուտներով աշխարհի առաջատար տեխնոլոգիական ընկերությունը, ըստ երևույթին կթողարկի իր նշանային Galaxy սմարթֆոնի հաջորդ սերնդի նմուշը, հայտնում է Reuters-ը:

 

Նոր նմուշի թողարկման ծրագիրը կրում է Project J անվանումը՝ բջջային բաժնի ղեկավար Ջեյ Քեյ Շինի պատվին: Galaxy S IV-ը անկոտրելի էկրանով կլինի: Ըստ վերլուծությունների՝ դրան պետք է սպասել հաջորդ տարվա ապրիլին:


Galaxy S IV-ը նաև ավելի մեծ ու լավ էկրան կունենա, համալրված կլինի 13 մեգապիկսելանոց տեսախցիկով:


Չկոտրվող էկրանը կարող է մեծ վաճառքի ապահովման կարևոր գործոն դառնալ հարավկորեական Samsung-ի համար, որը ամերիկյան Apple-ի հետ պայքարում է 200 մլրդ դոլար ԱՄՆ դոլար գնահատվող սմարթֆոնների շուկայում առաջնորդությունը ստանձնելու համար:
 

Samsung-ը նոր Galaxy-ի կթողարկի՝ «անկոտրուն» էկրանով