Google-ը թողարկել է Instagram-ի մրցակցին

15:37 • 07.12.12

ITոլորտի հսկա Google ընկերությունը ներկայացրել է Snapseed բջջային հավելված- լուսանկարների մշակման ծրագիրն Android-ի համար և դարձրել է այն անվճար iOS հարթակի համար, հայտնում է Корреспондент-ը։

 

Google Play-ում և Apple App Store-ում արդեն հասանելի ծրագիրը կարող են ներբեռնել սմարթֆոններից և պլանշետներից օգտվողները. այն հարմարեցված է տարբեր էկրանների համար։

 

Snapseed հավելվածը ստեղծել է Nik Software ընկերությունը, որը հիմնադրվել է 1995թ. և ունի գրասենյակներ Համբուրգում, Գերմանիայում և Սան Դիեգոյում։ Այս տարի Google-ը գնել է ընկերությունը։

 

Այսպիսով, Snapseed-ը հնարավորություն է տալիս տարբեր մշակումներ կատարել լուսանկարների հետ։ Նորույթը գտնվում է Pixlr-o-matic, Instagram և այլ նմանատիպ ծրագրերի հետ միևնույն շարքում, որոնց հիմնական գործառույթը տարբեր էֆեկտների և շրջանակների տեղադրումն է։

 

Nik Software-ի գնումը Google-ի պատասխան քայլն է Facebook-ի կողմից Instagram-ը գնելուն։ Թե որքան է կազմել գործարքի արժեքը, հայտնի չէ։
 

Google-ը թողարկել է Instagram-ի մրցակցին