Մոսկվայում ցուցադրվել է այն նկարը, որի վրա Խրուշչովը թքել էր, իսկ ցուցահանդեսը՝ արգելել (տեսանյութ)

16:43 • 07.12.12

Հիսուն տարի առաջ այս ցուցահանդեսը մեծ սկանդալի պատճառ դարձավ և վերջ դրեց Խրուշչովի «հալոցքի» շրջանին, հայտնում է Russia Today-ը՝ ներկայացնելով մի ցուցահանդես, որը կես դար առաջ արգելվել էր ԽՍՀՄ-ում:


Այսօր խորհրդային գաղափարախոսությանը դեմ համարված և արգելված ցուցահանդեսը բացվել է Մոսկվայում:

 

Խոսքը 1962-ի «Նոր իրականություն» ավանգարդ գեղանկարչության ցուցահանդեսի մասին է: Այդ ժամանակ ցուցահանդեսն այն աստիճան դուր չէր եկել Խրուշչովին, որ նա խոստացել էր երկրից արտաքսել արվեստագետներին: Ապա փակել էր տվել միջոցառումը:

 

Ցուցահանդեսի 13 նմուշ ցուցադրվել է այն նույն տեղանքում, որտեղ դրանք «խորհրդային ընդունելություն» էին գտել կես դար առաջ՝ Մոսկվայի «Մանեժ»-ում: Դրանց թվում է Լեոնիդ Ռաբիչևի գործը, որի վրա Խրուշչովը ժամանակին թքել էր (գլխավոր նկարում):