Բջջային հեռախոսը՝ 25 տարիների ընթացքում. ցուցահանդես Ճապոնիայում (լուսանկարներ)
Բջջային կապի NTT DoCoMo ընկերությունը նշում է իր 20-ամյա հոբելյանը, և ի նշանավորումն այդ իրադարձության կազմակերպվել է ինքնատիպ ցուցահանդես:
Ցուցահանդեսում ներկայացվում է բջջային հեռախոսների էվոլյուցիան՝ 1987թ.-ից մինչ մեր օրերը:
Ցուցանմուշների շարքում, սակայն, iPhone չկա, բայց դրա ազդեցությունը զգալի է ներկայացված մյուս ցուցանմուշների վրա. 2007-ին, երբ Apple-ը ներկայացրեց հեղափոխական կապի միջոցը, սենսորային էկրաններն աստիճանաբար սկսեցին գրավել շուկան:
Ըստ այդմ՝ կարելի է տեսնել, թե ինչպես են ժամանակի ընթացքում փոփոխվել բջջայինների չափերը, ձևերը, գույնն ու պատյանի նյութերը: Կարելի է ծանոթանալ նաև ազգային առանձնահատկություններին. Ճապոնիայում, օրինակ, մինչ օրս նորաձև են «ծալովի» բջջայինները: Կան նաև խիստ օրիգինալ դիզայնով մոդելներ:










