Նեֆերտիտիի կիսանդրին կրկին վիճաբանության առարկա է դարձել Եգիպտոսի և Գերմանիայի միջև
Գերմանիայում ներկայացվել է Նեֆերտիտիի սկանդալային հայտնի կիսանդրին, որն անօրինական ճանապարհով դուրս էր բերվել Եգիպտոսից տարիներ առաջ, հայտնում է НТВ-ն։ Եգիպտոսի իշխանությունները պահանջում են վերադարձնել իրենց արձանը, սակայն Գերմանիան չի շտապում դա անել։
Ուղիղ հարյուր տարի առաջ կիսանդրին գտել է գերմանացի մի հնէաբան և անօրինական ճանապարհով տեղափոխել Գերմանիա։ Այդ ժամանակից ի վեր ամբողջ աշխարհը քննարկում է փարավոնի կնոջ գեղեցկությունը։ Իսկ Եգիպտոսի իշխանությունները պահանջում են վերադարձնել իրենց հիանալի Նեֆերտիտիին։
Եգիպտոսի զայրույթի գլխավոր արտահայտողը պատմաբան Զահի Հաուասն է։ Ինչպես և իր հայրենակիցները, Հավասը վստահ է՝ Նեֆերտիտիի տեղն իր հայրենիքում է, որտեղից նա գողացվել է 100 տարի առաջ։
Կողոպուտի փաստի հետ չեն վիճում նաև Բեռլինում։ 1912թ. դեկտեմբերին Լյուդվիգ Բորխարդը, որոշելով խաբել իր արտասահմանցի գործընկերներին և Եգիպտոսի մաքսատանը, իր հայտնաբերած արձանն անպիտան իրի տեղ է ներկայացրել։ Ծածկել է այն գիպսով և տեղափոխել Բեռլին, որտեղ սկանդալից խուսափելու համար, դեռ երկար տարիներ չէին համարձակվում ներկայացնել։
Գերմանացիների համար այսօր Բորխարդը հայտնի գիտնական է, Զահի Հաուասի համար՝ խաբեբա։










