Նյու Յորքում կայացել է Սղոցային երաժշտության ամենամյա փառատոնը՝ NYC Musical Saw Festival-ը (տեսանյութեր)

17:43 • 07.12.12

Քչերի մտքով կարող է անցնել, որ սովորական սղոցը, իր բուն նպատակից բացի, կարող է ծառայել նաև որպես հրաշալի երաժշտական գործիք, գրում է Oddity Central-ը։

 

Սակայն Նյու Յորքի Սղոցային երաժշտության ամենամյա մրցույթը՝ NYC Musical Saw Festival -ը, ապացուցում է, որ սղոցն իր հաճելի մեղեդայնությամբ չի զիջում մյուս երաժշտական գործիքներին։ Մրցույթը հիմնվել է 2003թ.-ին՝ Նատալյա Պարուզի կողմից։ Դրանից հետո ամեն տարի աշխարհի տարբեր մասերից Նյու Յորք են գալիս նրանք, ովքեր վարպետացել են սղոցով նվագելու հարցում և ցանկանում են իրենց տաղանդը ցուցադրել մյուսներին, ինչպես նաև պահպանել արվեստի այս հազվագյուտ ուղղությունը։

 

Ուշագրավ է այն հանգամանքը, որ մրցույթի անցկացման առաջին տարում դրան մասնակցել է ընդամենը 5 հոգի, սակայն այժմ այդ թիվն արդեն հասել է 53-ի։ Սղոցահարները նշել են, որ կարելի է նվագել ցանկացած սղոցով, սակայն նրանք նախընտրում են առանց ատամիկների, հարթ սղոցները։

 

Պարուզը պատմել է, որ 2007թ.-ին հանդես է եկել աշխարհահռչակ Կարնեգի Հոլում, ինչպես նաև տարբեր տարիների ելույթ է ունեցել Իսրայելի Ֆիլհարմոնիկ նվագախմբի, Մանհեթենի կամերային նվագախմբի հետ։