Պարզվել է, թե ում է պատկանում ամենամեծ եգիպտական սարկոֆագը (լուսանկարներ)

19:23 • 07.12.12

Պարզվել է, թե ում համար է պատրաստվել ամենամեծ հինեգիպտական սարկոֆագը, հայտնում է Huffington Post-ը՝ անդրադառնալով կանադացի գիտնականների զեկույցին:

 

Տիրակալների հովտում հայտնաբերված սարկոֆագը ավելի քան 3200 տարվա հնության է, պատկանել է Մերնեպտահ փարավոնին՝ Ռամզես 2-րդի որդուն, որը հայտնի է որպես ռազմատենչ ղեկավար: Հենց նրա հարձակումների բերումով է առաջին անգամ հիշատակվում Իսրայելի ժողովուրդը:

 

Սարկոֆագն ունի 4 մ երկարություն, 2,3 մ լայնություն և 2,5 մ բարձրություն, կառուցված է կարմիր գրանիտից: Գիտնականներին առայժմ անհայտ է, թե ինչու է Մերնեպտահն այդքան մեծ սարկոֆագ պատրաստել:
 

Պարզվել է, թե ում է պատկանում ամենամեծ եգիպտական սարկոֆագը (լուսանկարներ)