Toyota GT86-ը ճանաչվել է 2012թ. լավագույն մեքենա

10:37 • 07.12.12

Մեքենաշինության ոլորտում մեծ հեղինակություն վայելող The Top Gear awards մրցանակաբաշխության շրջանակներում հայտնի է դարձել ընթացիկ տարվա լավագույն մեքենան, որը Toyota GT86-ն է, գրում է Daily News-ը։

 

Բացի «Տարվա լավագույն մեքենա» կոչմանն արժանանալուց, այն նաև հաղթել է «Տարվա լավագույն կուպե» անվանակարգում։ Մնացած անվանակարգերում հաղթել են Ferrari-ն, Ford-ը, Fiat-ը և Volkswagen-ը։

Ferrari-ի F12 Berlinetta-ն ճանաչվել է «Տարվա լավագույն սուպերքար», Ford Focus ST-ը՝ «Տարվա լավագույն հեթչբեք», Fiat Panda 4x4-ը՝ «Տարվա լավագույն արտաճանապարհային մեքենա», իսկ Volkswagen-ի վերջին սերնդի Golf-ը հաղթող է ճանաչվել բաղձալի «Մեքենա ամեն ինչի համար» անվանակարգում։

 

The Top Gear awards-ը հաղթողներին որոշել է ոլորտի հանրահայտ փորձագետների և լրագրողների կարծիքի հիման վրա։ Նրանց կազմակերպած թեստ- դրայվերը շատ ավելի խստապահանջ է եղել՝ ի տարբերություն նմանատիպ այլ մրցանակաբաշխաությունների շրջանակներում կազմակերպվող թեստ- դրայվերի։

 

Toyota GT86-ը ճանաչվել է 2012թ. լավագույն մեքենա