Ուկրաինացի նկարչուհին գեղեցիկ պատկերներ է ստեղծում ավազահատիկներով ու խխունջներով (լուսանկարներ)

16:51 • 07.12.12

Ուկրաինացի նկարչուհի Սվետլանա Իվանչենկոն, օգտագործելով բացառապես բնական հումք՝ ավազահատիկներ, խխունջներ, կվարց (որձաքար), ծառի արմատներ, ստեղծում է զարմանալի պատկերներ, որոնք առաջին հայացքից դժվար է տարբերել ներկերով արված կտավներից, գրում է Oddity Central-ը։

 

Տաղանդավոր նկարչուհին ծնվել և մեծացել է Յալթայում՝ Սև ծովի ափին, և նրան մշտապես հետապնդել է ծովային «բարիքներով» ստեղծագործելու գաղափարը։

 

Ղրիմի Արվեստի դպրոցում համապատասխան կրթություն ստանալուց հետո, Սվետլանան սկսել է լրջորեն զբաղվել այս գործով։ Նրա աշխատանքները հայտնի են նաև Ուկրաինայի սահմաններից դուրս և ցուցադրվել են Ռուսաստանի, Գերմանիայի, Էստոնիայի և Դոմինիկյան Հանրապետության տարբեր պատկերասահներում։