Գարեջուրը կարող է զերծ պահել «ձմեռային ֆսֆսոցից». hետազոտություն

23:00 • 08.12.12

Գարեջուրը հակավիրուսային բնույթ ունի, հայտնում է Huffington Post-ը՝ ներկայացնելով Sapporo Breweries ճապոնական գարեջրի ընկերության հետազոտության արդյունքները:


Ըստ
այդմ՝ աշխարհի ամենատարածված ալկոհոլային խմիչքի «հիմնական բաղադրիչը» կարող է լավ օգնել «ձմեռային ֆսֆսոցից» զերծ մնալու հարցում:


Խոսքը
հումոլոնի մասին է՝ գայլուկի մեջ առկա մի քիմիական միացության, որը արդյունավետ միջոց է շնչառական-սինցիտիալ վիրուսի դեմ: Հումոլոնը նաև հակաբորբոքային ազդեցություն ունի:


Նշված
վիրուսը կարող է թոքաբորբի ու շնչառական լուրջ խնդիրների պատճառ դառնալ, սակայն ավելի շատ երեխաների ու մանուկների շրջանում:


Մեծահասակների
շրջանում նույն վիրուսը դրսևորվում է մրսածության ախտանիշներով, հատկապես ձմեռային ամիսներին:


Նոյեմբերին
Heineken ընկերությունն էր հայտարարել, որ գարեջուրը «առողջարար» է:
 

 

Գարեջուրը կարող է զերծ պահել «ձմեռային ֆսֆսոցից». hետազոտություն