8 տուն 1-ում՝ բոլոր եղանակային պայմանների համար (լուսանկարներ, տեսանյութ)
Հավիտենական խնդիր է ճարտարապետների ու տանտերերի համար՝ ինչպես անել, որ ամռանը տանը սառը լինի, ձմռանը՝ տաք. գրում է Daily Mail-ը՝ ներկայացնելով օրիգամի՝ «ծալովի-բացովի» տուն:
Այդ տունը, ըստ իր ստեղծողների, ընդունակ է 8 տարբեր կոնֆիգուրացիաների «ձևափոխվել»՝ սեզոնային, օդերևութաբանական և նույնիսկ տիեզերական պայմաններին, փոփոխություններին ադապտացվելով:
Ամռանը, օրինակ, տան ննջասենյակը ուղղված է դեպի արևելք: Կարելի է տունը նաև այնպես «ծալել», որ դրա անհրաժեշտ հատվածը անընդհատ արևկող լինի:
Հեղափոխական տան հիմքում 20-րդ դարի մաթեմատիկոս Հենրի Էրնեստ Դադնիի աշխատանքն է, որը հայտնաբերել էր քառակուսին ինքն իր մեջ մասնատելու եղանակը: Նմանապես և այս տունը փոփոխվում է ինքն իր տիրույթում:
Օրիգամի (անվանումը՝ ըստ ճապոնական թղթակերտության մշակույթի) տան հեղինակը բրիտանացի ճարտարապետներ Դեյվիդ Գրյունբերգն ու Դենիել Վուլֆսոնն են: Այս կոնցեպտը զարգացնելու համար նրանք ստեղծել են D*Haus ընկերությունը:
Իր առաջարկած տեսանյութում ընկերությունը օրիգամի տունը ներկայացնում է «8 տուն մեկում»:










