Աճուրդի կհանվի Երկիր մոլորակի առաջին գունավոր լուսանկարը
Մարդկության պատմության ընթացում Երկիր մոլորակի՝ առաջին անգամ արված գունավոր լուսանկարը գալիք շաբաթ աճուրդի կահնվի Լոնդոնում, գրում է Daily Mail-ը։
Պատմական լուսանկարն արվել է 1967 թ-ի նոյեմբերի 5-ին՝ Երկրի մակերևույթից 22,300 մղոն բարձրության վրայից։
Լուսանկարը նախկինում երբեք չի ցուցարդվել, ուստի բնական է, որ հրապարակվելուց հետո այն մեծ իրարանցում և հետաքրքություն է առաջացրել ամբողջ աշխարհում, նշում է պարբերականը։
Ինչպես պատմել է տեղի ունենալիք աճուրդի կազմակերպիչ Սառա Ուիլերը, լուսանկարն արվել է ՆԱՍԱ-ի՝ օդերևութաբանական կանխատեսուների համար նախատեսված ATS-III արհեստական արբանյակից։
Աճուրդի կազմակերպիչներն ակնկալում են մոտ 8 հազար դորալով վաճառել լուսանկարը։










