Լեհ արվեստագետը լուցկիներով եկեղեցիների կրկնօրինակներ է ստեղծում (լուսանկարներ)
Լեհ արվեստագետ Վիսլավ Լաժկևիկը ընտրել է ստեղծագործելու յուրօրինակ տարբերակ. օգտագործելով միայն լուցկու հատիկներ՝ տղամարդը ստեղծում է հայտնի եկեղեցիների կրկնօրինակները, գրում է Oddity Central-ը։
Լաժկևիկը նշել է, որ ինքը հավատացյալ է և ավելի լավ տարբերակ չէր էլ կարող գտնել՝ իր սերն Աստծո հանդեպ արտահայտելու համար։
Նա նշել է, որ երբևէ նկարչի կամ քանդակագործի կրթություն չի ստացել և պարզապես ինքնուս վարպետ է։
58-ամյա Լաժկևիկը յուրաքանչյուր նմուշ ավարտին հասցնելու համար ծախսում է մի քանի ամիս և լուցկու հարյուր հազարավոր հատիկներ։










