Միչիգան լճում Երկրորդ համաշխարհային պատերազմից մնացած ինքնաթիռ է գտնվել

23:48 • 08.12.12

Միչիգան լճի հատակից հանել են կործանիչ, որն այնտեղ է մնացել մոտ 70 տարի: Ինքնաթիռի դուրս բերելու գործողությունները հովանավորել է ԱՄՆ ռազմածովային ավիացիայի Ազգային թանգարանի հիմնադրամը, որը արդյունքում ցանկանում է այն Չիկագոյում ցուցադրել հանրությանը, տեղեկացնում է Lenta.ru-ն հղում կատարելով Associated Press գործակալությանը:


FM-2 Wildcat ինքնաթիռը կործանվել էր 1944թ դեկտեմբերի 28-ին` ավիացիայի զորավարժությունների ժամանակ, որոնք անցկացվում էին Իլլինոյիս նահանգի Ուոկեգան քաղաքի և Միչիգան լճի մոտակայքում:


Վթարի
պատճառը էր դարձել շարժիչի խափանումը: Ինքնաթիռը հայտնվել էր լճի հատակին, մոտ 60 խորության վրա:


Հատկանշական
է, որ այց զորավարժությունների ժամանակ պատրաստվել են 17 հազար օդաչու, որոնց թվում է եղել նաև ԱՄՆ ապագա նախագահ Ջորջ Բուշ-ավագը:


Wildcat
ինքնաթիռների արտադրությունն սկսվել էր Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ: Սկզբնական շրջանում ինքնաթիռներն արտադրում էր Grumman ընկերությունը և այն կրում էր F4F անունը, սակայն պատերազմի տարիներին նրանց արտադրությամբ սկսեց զբաղվել General Motors ընկերությունը:


 

 

Միչիգան լճում Երկրորդ համաշխարհային պատերազմից մնացած ինքնաթիռ է գտնվել