Տոներին ընդառաջ Jaguar Land Rover-ի աշխատակիցները բոնուսի փոխարեն սենդվիչներ են ստացել

11:34 • 09.12.12

Բրիտանական Jaguar Land Rover ավտոհսկայի աշխատակիցները դարձել են ժլատ ղեկավարության զոհը, հայտնում է Russia Today-ը՝վկայակոչելով The Daily Mail-ին։

Հեյլվուդում գտնվող գործարանի աշխատակազմին ամանորյա բոնուսի փոխարեն առաջարկվել են սենդվիչներ՝ երշիկով կամ բեկոնով։

 

Նման ժլատ «բոնուսներն» ավանդույթի մասն են, որոնցով ամեն տարի առաջնորդվում է միջազգային ավտոհսկան։ Միևնույն ժամանակ, նախորդ տարի միայն լյուքսեմբուրգյան մասնաճյուղն ընկերությանը բերել է 1.9 մլրդ եվրոյի եկամուտ։

 

Աշխատակիցներից մեկը, ով չի ցանկացել հայտնել անունը, The Sun-ի հետ զրույցում ասել է. «Ես ցանկանում էի նրանց ասել, թե ուր մտցնեն բուտերբրոդները։ Մենք ստրուկի պես աշխատում ենք ողջ տարին, ինչի հիման վրա նրանք մի ողջ կարողություն են դիզում, ու դա ամենն է, ինչ նրանք կարողանում են անե՞լ»։
 

Տոներին ընդառաջ Jaguar Land Rover-ի աշխատակիցները բոնուսի փոխարեն սենդվիչներ են ստացել