Հին հեռախոսը, «կասետը», գրամեքենան և այլ իրեր՝ Վտանգված ձայների վիրտուալ թանգարանում

00:09 • 09.12.12

«Պատկերացրեք մի աշխարհ, որտեղ էլ երբեք չեք լսի Windows 95 սիմֆոնիկ ստարտափը», - ասել է «գիրք կրծողի» կերպարանքով ամերիկացի ուսանող Բրենդան Չիլկաթը Al Jazeera-ին՝ պատմելով մի բացառիկ նախագծի մասին:



Նա
Վիրջինիայի Համագործակցության համալսարանի իր մի քանի ընկերների հետ հիմնել է մի վայր՝ վիրտուալ թանգարան, որտեղ պահ են տրված նման ձայները: Նրանք նախագիծը սկսել են որպես իրենց զվարճալիք՝ արտաժամային ծրագիր:


Սակայն
«Վտանգված ձայների առցանց թանգարանում» ոչ միայն Windows 95 է, այլև 1983-ի JVC-ի HR-7100 տեսամագնիտոֆոնը և այլ նմուշներ մի շրջանից, որը նրանք անվանում են «Ռեյգանի ու Քլինթոնի դարաշրջանի էլեկտրատեխնիկա»:


Աշխարհի
վտանգված ձայները կարելի է լսել ու վերհիշել՝ նշված հղման համապատասխան լուսանկարներին սեղմելով:
 

 

Հին հեռախոսը, «կասետը», գրամեքենան և այլ իրեր՝ Վտանգված ձայների վիրտուալ թանգարանում