Հնդկաստանը բժշկության ոլորտում հեղափոխություն է պատրաստում (տեսանյութ)
Հնդկաստանը պրեպարատ է մշակում, որը կարող է ժամանակակից բժշկության մեջ բեկումնային լինել։ Խոսքը մանկական մահացու հիվանդության դեմ պատվաստանյութի մասին է, որն արժե 1 դոլար, հայտնում է Russia Today-ը։
Այն կօգնի տարեկան փրկել 100.000 երեխայի կյանք։
Ռոտավիրուսային վարակի դեմ պատվաստանյութի մշակմամբ զբաղվում է հնդկական Bharat Biotech ընկերությունը։ Ռոտավիրուսային վարակը փոքրիկների մոտ փորլուծություն է առաջացնում և զարգացող երկրներում հաճախ դառնում երեխաների մահվան պատճառ։
Հնդկաստանը դադարել է արտադրել առկա դեղամիջոցների էժանագին պատճենները, և դրանց փոխարեն այժմ զբաղվում է նոր հետազոտություններով ու մշակումներով։










