Porsche 911-ը մրցարշավային տարբերակ կունենա (լուսանկարներ)

22:48 • 10.12.12

Porsche ընկերությունը ներկայացրել է նոր սերնդի 911-ի մրցարշավային տարբերակը` 911 GT3 Cup-ը: Այն հզոր օպոզիտային շարժիչ կստանա, ընթացային մասերի մի շարք նորամուծություններ ու կատարելագործումներ և անվտանգության կարկաս, հաղորդում է vesti.ru-ն:

 

Porsche 911 «գավաթային» տարբերակը ներկայացվել է ընկերության հետազոտական կենտրոնում «Չեմպիոնների գիշեր» կոչվող միջոցառման ընթացքում: 911 GT3 Cup-ը 6 մխոցային 3,8 լիտր ծավալով 460 ձիաուժ հզորությամբ օպոզիտային շարժիչ է ստացել: Բացի այդ նոր շարժիչը հզորության գագաթնակետին է հասնում արդեն 1000 պտույտ/րոպե նշագծից:


Սպորտային մեքենան առաջին անգամ է համալրվել ղեկանիվի տակից փոփոխվող նոր ռոբոտացված 6 աստիճան փոխանցումատուփով, որը հատուկ նախագծվել է Porsche-ում:


Porsche 911 GT3 Cup-ը համալրված է մեկ կենտրոնական ամրակով անվահեծերով, որոնց վրա ահռելի չափի Michelin սլիքներ է հագցվել, ինչպես նաև տեղադրվել է սպորտային արգելակման համակարգ:


Բացի այդ, նոր բոլիդը նոր աերոդինամիկ փաթեթ է ստացել, առավելագույն թեթևացված սալոն և նորովի նախագծված անվտանգության կարկաս:


Հայտնի է նոր սպորտային մեքենայի նվազագույն գինը, որը կազմել է 181 200 եվրո:

 

Porsche 911-ը մրցարշավային տարբերակ կունենա (լուսանկարներ)