Apple-ի քարտեզները կյանքի համար վտանգավոր են ճանաչվել

18:59 • 10.12.12

Ավստրալական Միլդուրա բնակավայրի ոստիկանությունն արդեն մի քանի շաբաթ է փրկում է վարորդներին «Մյուրեյ Սանսեթ» ազգային պարկի խորքերից։ Բանն այն է, որ նրանք բոլորն էլ օգտվել են Apple-ի քարտեզային հավելվածից, որոնցում Միլդուրա քաղաքը սխալմամբ «տեղադրված է» իրական քաղաքից 70 կմ հեռավորության վրա, գրում է Russia Today-ը։

 

Քարտեզի սխալ «գծագրման» հետևանքով վարորդները հայտնվել են ազգային պարկի խորքերում, որտեղ ջերմաստիճանը հունվարին +47 է` ըստ Ցելսիուսի սանդղակի, և խմելու ջուր էլ չկա։

 

Քաղաքի ոստիկանները նշել են, որ արդեն բազմաթիվ դեպքեր են գրանցվել, երբ նշված քաղաք ուղևորվող մարդիկ որոշել են ստուգել iPhone-ում եղած քարտեզային հավելվածով, թե արդյոք ճիշտ ճանապարհով են գնում և արդյունքում Apple-ի սխալ ցուցումների հետևանքով կորել են անծանոթ և անմարդաբնակ վայրերում։ Նրանից շատերը հազիվ են փրկվել մահից,և  եթե չլինեին ոստիկաններն ու փրկարարները, նրանց չէր հաջողվի ողջ մնալ։

 

Այժմ ավստրալացի իրավապահները դիմել են Apple-ին, որպեսզի վերջինն ուղղի իր հավելվածում եղած սխալները։

Apple-ի քարտեզները կյանքի համար վտանգավոր են ճանաչվել