Աստղագետները երեքշաբթի կանխատեսում են «աստերոիդային խավարում»

15:11 • 10.12.12

ԱՄՆ-ի տիեզերական գործակալության՝ ՆԱՍԱ-ի աստղագետները կանխատեսում են, որ երեքշաբթի 40 մետրանոց 2012 XE54 աստերոիդը կանցնի Երկիր մոլորակից 224,9 հազար կմ հեռավորության վրա, ինչը մոտ կրկնակի ավելի քիչ է Լուսնի և Երկրի միջև հեռավորությունից, հայտնում է РИА-Новости-ն՝ հղում անելով ՆԱՍԱ-ի պաշտոնական կայքին։

 

2012 XE54 աստերոիդն առաջին անգամ հայտնաբերվել է կիրակի օրն արված լուսանկարներում, ինչից հետո դրա գոյությունն ապացուցել են հունգարական «Սեգեդա» համալսարանի  և ճապոնական «Մորիյամա» աստղադիտարանները։

 

Մասնագետների հաշվարկով՝ դեկտեմբերի 11-ին ՝ Երևանի ժամանակով 20։53-ին, 2012 XE54-ը կանցնի Երկրից 224,9 հազար կմ հեռավորության վրա, ինչի ընթացքում էլ տեղի կունենա այսպես կոչված «աստերոիդային խավարում», ինչը հազվագյուտ երևույթ է։


Աստերոիդը կանցնի երկրային ստվերի միջով, ինչը, սակայն, անհնար կլինի տեսնել անզեն աչքով։

 

Աստղագետները երեքշաբթի կանխատեսում են «աստերոիդային խավարում»