Panasonic, Sony և Sharp ընկերությունները վաճառում են իրենց անշարժ գույքը

10:31 • 10.12.12

Էլեկտրոնիկա արտադրող ճապոնական Panasonic, Sony և Sharp ընկերությունները սկսում են գրասենյակային տարածքների և այլ շինությունների զանգվածային վաճառքը՝ փորձելով լավացնել իրենց ֆինանսական վիճակը, հայտնում է vestifinance.ru-ն։

 

Reuters գործակալությունը հաղորդում է, որ ընկերությունները նման կերպ փորձում են վաստակել 3 մլրդ դոլար։
Panasonic ընկերությունն ունի ավելի քան 10 մլն քմ բնակելի և գրասենյակային տարածք։ Ընկերությանն են պատկանում մի քանի հանրակացարաններ և մարզական օբյեկտներ։ Մարտի վերջին Panasonic-ը նախատեսում է ստանալ 1.34 մլրդ դոլար այդ տարածքների վաճառքից և այլ ճապոնական ընկերություններում իր մասնաբաժիններից։

 

Անշարժ գույքի վաճառքին կմիանան նաև Sony և Sharp ընկերությունները, և ընդհանուր առմամբ ճապոնական էլեկտրոնիկայի արտադրողները կազատվեն 3 մլրդ դոլար արժողությամբ գույքից։

 

Հետաքրքիր է, որ այս երեք ընկերությունների շարժական և անշարժ գույքի ընդհանուր արժեքը գնահատվում է 42 մլրդ դոլար, մինչդեռ նրանց շուկայական արժեքն ընդամենը 24 մլրդ դոլար է։
 

Panasonic, Sony և Sharp ընկերությունները վաճառում են իրենց անշարժ գույքը