IBM-ը ստեղծել է նանոօպտիկական նոր սարքեր
IBM կազմակերպության մասնագետներին հաջողվել է ստեղծել սարքերի մի հավաքածու, որտեղ տեղեկության փոխանցման էլեկտրական և օպտիկական ճանապարհները ներառված են CMOS տեխնոլոգիաների չափանիշներին համապատասխանող միկրոսխեմայում: Դրա մասին տեղեկությունները հրապարակված են IBM-ի պաշտոնական կայքում, իսկ մանրամասները հեղինակները ներկայացնելու են IEDM-2012 կոնֆերանսի ժամանակ:
IBM-ի կողմից մշակված սարքերի թվում կան մուլտիպլեկսորներ, էլեկտրական ազդանշանները օպտիկականի փոխարկող սարքեր, դետեկտորներ և տարբեր մոդուլատորներ, և այս ամենը իրականացված է ինտեգրված միկրոսխեմայի միջոցով:
Ներկայացված նորարություններից մեկը հաղորդիչ-ընդունիչ սարքն է, որը կարող է օպտիկական ալիքի միջոցով տեղեկություններ տեղափոխել 25 գիգաբայթ վարկյանում արագությամբ:
2010թ. IBM կազմակերպությունը տեղեկացրել էր նանոօպտիկական սարքերի ստեղծման ոլորտում ունեցած հաջողությունների մասին:










