Ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդիեն բնակություն է հաստատել Բելգիայում
Հայտնի ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդիեն պաշտոնապես բնակություն է հաստատել Բելգիայում, որը հայտնի է ունևոր ֆրանսիացիների շրջանում որպես հարկերից խուսափելու վայր, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով բելգիական ԶԼՄ-ներին։
Դերասանն անձամբ հաստատել է, որ տուն է գնել Ֆրանսիային սահմանակից Նեշեն բնակավայրում, որտեղ սեփականություն ունեն բազմաթիվ ֆրանսիացի միլիարդատերեր։










