Նախքան հայտնի դառնալը. Մերիլին Մոնրոն՝ անցած դարի 40-ական թվականներին (լուսանկարներ)

18:09 • 10.12.12

Ամերիկյան հանրահայտ դերասանուհի Մերիլին Մոնրոն ամբողջ աշխարհում ընկալվում է որպես 20-րդ դարի ամենագլամուրային և հմայիչ կանանցից մեկը, ուստի բնական է, որ նրա անձի հետ կապված յուրաքանչյուր զարգացում գրավում է մարդկանց ուշադրությունը, գրում է Daily Mail-ը։

 

Բրիտանական պարբերականն իր կայքում հրապարակել է շիկահեր գեղեցկուհու վաղ շրջանի լուսանկարները, որոնք արվել են նախքան Մոնրոն կդառնար հոլիվուդյան աստղ։

 

Անցած դարի 40-ական թվականներին արված լուսանկարներում Նորմա Ջին Մորթենսոնը (Մերիլին Մոնրոյի իրական անունը) ներկայացված է ոչ թե հանրահայտ շեկ, այլ իր մազերի բնական գույնով։

 

Լուսանկարների հեղինակն է այն ժամանակ դեռևս սկսնակ, բայց տաղանդավոր լուսանկարիչ Էըրլ Մորանը։ Ուշագրավ է հատկապես այն հանգամանքը, որ ստորև ներկայացված ֆոտոշարքի 1 ժամի դիմաց Մոնրոյին վճարվել է ընդամենը 10 դոլար։