Սառցապատ ստորգետնյա ծուղակ-քարանձավներ՝ սուպերհերոսների համար (լուսանկարներ)

20:01 • 10.12.12

Նոր աշխարհ՝ հայտնաբերված Ռոքի Մաունթինզում (լեռնաշղթա Կանադայում և ԱՄՆ-ում). այսպես է ներկայացնում Daily Mail-ը՝ ստորգետնյա քարանձավները, որոնք պատված են սառույցով:

Սառցեպատ քարանձավները գտնվում են 140 մ խորության վրա: Դրանք անվանվում են «ծուղակ-քարանձավներ», ինչպես նաև՝ «սուպերհերոսների քարանձավներ»:

 

Դրանք հայտնաբերած արշավախումբը հայտնել է, որ այնտեղ շատ ցուրտ է, որ սառույցը բյուրեղյա մաքրության է, զարմանալի ակուստիկա ունի, և դրա վրայով ընթանալիս մարդ սավառնելու զգացողություն է ունենում: Աղբյուրը նկատում է, որ այդ կերպ «թռչելիս» ընդամենը մեկ սայթաքումը կարող է ճակատագրական լինել:

Նոր աշխարհն առաջինը լուսանկարել է բելգիացի լուսանկարիչ Ֆրանսուա-Քսավիե դե Ռույդսը:
 

Սառցապատ ստորգետնյա ծուղակ-քարանձավներ՝ սուպերհերոսների համար (լուսանկարներ)