ԱՄՆ-ում ավտոարտադրողներին կպարտադրեն մեքենաներում «սև արկղեր» տեղադրել
ԱՄՆ-ի ճանապարհային երթևեկության անվտանգության ազգային վարչությունը մտադիր է ավտոարտադրողներին պարտադրել բոլոր նոր ավտոմեքենաներում և թեթև բեռնատարներում «սև արկղեր» տեղադրել, հայտնում է Газета-ն՝ վկայակոչելով ABC News-ին։
Սարքերը, որոնք կտեղադրվեն մեքենաներում, նման կլինեն ինքնաթիռների «սև արկղերին»։ Ավտոարտադրողների մի մասն արդեն տեղադրում է իր մեքենաներում նման սարքեր։
About.cars.com պորտալի տվյալներով՝ գործնականում «սև արկղեր» կան արդեն մեքենաների մոտավորապես 96%-ում, որոնց վերաբերվում են վարչության նոր պահանջները։










