«Տիտանիկ»-ը հայտնաբերած գիտնականն ասել է, որ Նոյյան տապանն իսկապես գոյություն ունի
Աշխարհի ամենահայտնի ստորջրյա հետազոտողներից Ռոբերտ Բոլարդն ամերիկյան ABC-ին տված հարցազրույցում ասել է, որ Նոյյան տապանն իսկապես գոյություն ունի:
1985թ.-ին «Տիտանիկ»-ի հայտնաբերմամբ հայտնի Բոլարդն ասել է, որ ներկայիս Թուրքիայի տարածքում իր գտածոները թույլ են տալիս ասել, որ սարսափելի ջրհեղեղը մի ամբողջ քաղաքակրթություն է վերացրել. Բոլարդն ու իր թիմը հատուկ ռոբոտների միջոցով հետազոտություններ էին արել Սև ծովի ավազանում: Ըստ նրա՝ այն ժամանակ խախտվել էր Սև ծովի նախնական ափագիծը. Նիագարայի ջրվեժի՝ 200-ապատիկի չափերի ջրերը կլանել էին մոտ 100 000 քառակուսի մղոն տարածք:
Ըստ Բոլարդի՝ Աստվածաշնչում արտացոլված ջրհեղեղն իրականում տեղի է ունեցել 12 000 տարի առաջ: Նրա նախորդներից Ուիլիամ Ռայանն ու Ուոլթեր Փիթմանը 1990-ականներին մեծ ջրհեղեղը «թվագրել էին» մ.թ.ա. 5000-ով:
«Տիտանիկից» բացի, «Բիսմարկ» ռազմանավն ու ամերիկյան «Գուալդելկանալ»-ը հայտնաբերած Բոլարդը նախատեսում է Թուրքիա վերադառնալ 2013-ի ամռանը:










