Աշխարհը մթության մեջ՝ ՆԱՍԱ-ի լուսանկարները Google Earth at Night ծրագրում

21:15 • 11.12.12

Google Maps-ը օգտատերերին հնարավորություն է ընձեռել օգտվել ինտերակտիվ քարտեզից, որը ստեղծվել է Երկիր մոլորակի գիշերային պատկերների հիման վրա, հայտնում է news.net.com-ը:

 

Լուսանկարները ՆԱՍԱ-ի «Սև մարմար» շարքից են (որոնցում աշխարհը ներկայացված է գիշերով, ի տարբերություն 1972-ի «Կապույտ մարմարի», որում աշխարհի լուսանկարը ցերեկային է): Կան լուսանկարներ նաև ԱՄՆ-ի օվկիանոսի և մթնոլորտի ազգային ադմինիստրացիայի կողմից:

 

Քարտեզը գործարկվելու է այսօրվանից, կրելու է Earth at Night («Երկիրը՝ գիշերով») անվանումը:

 

Անցած շաբաթ նշված կառույցները 2,5 տերաբայթ լուսանկարներ էին արել Երկրի ուղեծրից: Գիշերային մոլորակի պատկերը ստացվել է «Կապույտ մարմարի» վրա «Սև մարմարի» պատկերների համադրման միջոցով:
 

Աշխարհը մթության մեջ՝ ՆԱՍԱ-ի լուսանկարները Google Earth at Night ծրագրում