Facebook-ը որոշ ժամանակով անհասանելի է եղել գիշերը
Facebook խոշորագույն սոցիալական ցանցն այս գիշեր մոտ 30 րոպե անհասանելի է եղել մի շարք օգտատերերի համար։ Ներկայում աշխատանքը վերականգնվել է, հայտնում է Лента-ն՝ վկայակոչելով The Next Web-ին։
Ըստ Взгляд-ի՝ սոցցանցի աշխատանքում խափանումը տեղի է ունեցել երևանյան ժամանակով 02.45-ին, սակայն 03.30-ին օգտատերերի մեծ մասն արդեն կարողացել է անարգել կայք մտնել։
Facebook-ի ղեկավարությունն ընդունել է խափանման փաստը և նշել, որ «պատճառը DNS-սերվերներում արված փոփոխություններն են»։ Խնդիրն օպերատիվ կերպով հայտնաբերվել և վերացվել է։ Սոցցանցի ղեկավարությունը ներողություն է խնդրել օգտատերերից պատճառած անհանգստության համար։










