Չինական Huawei-ը հետազոտությունների և մշակումների կենտրոն է բացում Ֆինլանդիայում
Չիանական հեռահաղորդակցման հսկա Huawei ընկերությունը նախատեսում է հաջորդ տարի Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում հետազոտությունների և մշակումների կենտրոն (R&D) բացել, որը կդառնա ընկերության կարևոր արտասահմանյան մասնաճյուղը բջջային սարքավորումների համար նոր տեխնոլոգիաների հետազոտման և զարգացման ոլորտում, հայտնում է newsru.com-ը։
Առաջին նախագծերը կենտրոնացած կլինեն սմարթֆոնների, պլանշետների և այլ սարքավորումների ծրագրային ապահովման զարգացման վրա։ Հատուկ ուշադրություն կհատկացվի օպերացիոն համակարգերի (օրինակ՝ Android, Windows Phone 8) հետ օգտատերերի փոխգործակցության որակի լավացմանը:
Սկզբնական շրջանում կենտրոնում կաշխատի 30 մարդ, իսկ հինգ տարվա ընթացքում նրանց թիվը կհասնի մինչև 100-ի։ Կենտրոնի զարգացման գործում ներդրվում է մոտավորապես 90 մլն դոլար։
Վերջին 10 տարիների ընթացքում Huawei ընկերությունը բավականին լավացրել է իր ներկայությունը Եվրոպայում, և պատրաստվում է հետագայում էլ զարգացնել իր ներկայությունը շրջանում։
Այժմ ընկերությունում հետազոտություններով զբաղվում է 70 հազար մարդ։ Եվրոպայում աշխատում է մոտավորապես 7 հազար աշխատակից։ Իտալիայում արդեն գործում է R&D կենտրոն, իսկ երրորդը, Ֆինլանդիայից հետո, պետք է բացվի Իսպանիայում։










