Rolling Stones-ն ու Բրյուս Սփրինգսթենը համաձայնել են ելույթ ունենալ Լեդի Գագայի հետ

12:43 • 11.12.12

Աշխարհի ամենահայտնի ռոք խմբերից մեկը՝ Rolling Stones-ը, համաձայնել է իր հիմնադրման 50-ամյակի կապակցությամբ Նյու Ջերսիում տեղի ունենալիք համերգի շրջանակներում միևնույն բեմում հանդես գալ Լեդի Գագայի հետ, հայտնում է UK News-ը։

 

Ինչպես պարզվել է ավելի ուշ, հայտնի ամերիկացի երաժիշտ Բրյուս Սփրինգսթենը ևս պատրաստակամություն է հայտնել նշված համերգի ընթացքում ելույթ ունենալ Լեդի Գագայի հետ։ Այս մասին պաշտոնապես հայտարարվել է  Rolling Stones-ի կայքէջում, որտեղ նաև նշվում է, որ համերգը տեղի է ունենալու դեկտեմբերի 16-ին։

 

«Մենք անչափ հուզված ենք, քանի որ բեմ ենք դուրս գալու նման յուրօրինակ երաժիշտների հետ, և կարծում ենք, որ դա դուր կգա մեր երկրպագուներին։ Իսկ ամենազվարճալին այն է, թե ինչ երգեր պետք է կատարենք Լեդի Գագայի հետ»,- ասվում է պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ։