Մահացել է օպերային երգչուհի Գալինա Վիշնևսկայան
Վախճանվել է օպերային երգչուհի Գալինա Վիշնևսկայան, հայտնում է Культура հեռուստաալիքը:
Վիշնևսկայան ծնվել է 1926-ին, Լենինգրադում: Տեսել է Լենինգրադի շրջափակումը Երկրորդ Համաշխարհային պատերազմի շրջանում, երբ 16 տարեկան էր: 1944-ից աշխատել է Լենինգրադի շրջանային օպերայի թատրոնում:
1955-ին ամուսնացել է Մստիսլավ Ռոստրոպովիչի հետ, ով պետք է դառնար նշանավոր թավջութակահար:
ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Վիշնևսկայան հաճախ է ամուսնու հետ հանդես եկել աշխարհի ամենահայտնի բեմերում:










