Թյուներները բացառիկ Lamborghini Aventador J-ի սեփական տարբերակն են ստեղծել (լուսանկարներ)
DMC ստուդիան առաջարկում է իր օգնությունը այն անձանց, ովքեր ցանկանում են, բայց չեն կարողանա բացառիկ Lamborghini Aventador J Speedster-ի սեփականատեր դառնալ: Թյուներների նախագծած կատարելագործման փաթեթի շնորհիվ ցանկացած Aventador կարելի է վերածել J –ի, սակայն նման մեքենա միայն 10 հատ կլինի, հաղորդում է vesti.ru-ն:
Lamborghini Aventador J Speedster գնել հնարավոր չէ ոչ միայն մեքենայի ավելի քան 2 մլն եվրո գնի պատճառով, այլև նրա համար, որ մեկ օրինակով ստեղծված մեքենան գնվել էր նախքան ներկայացվելը:
Սակայն J Speedster-ին մոտ բացառիկ մեքենաներ, որոնք DMC-ի կողմից են առաջարկվում, հասանելի կլինեն միայն ևս 10 ավտոսիրողների, միայն մի վերապահմամբ` թյուներները որոշել են իրենք ընտրել այդ 10 անձանց:
Սովորական Aventador-ը J-ի վերածելու նախագծի շրջանակներում թյուներները այն կհամալրեն նույնանման աերոդինամիկ փաթեթով, կորբոնից վերադիրներով, բամպերներով և հակաթևով:
Սուպերմեքենան կստանա նոր անվահեծեր, որոնք առավել ագրեսիվ գծագրություն ունեն:
Aventador-ի ուժային ագրեգատը մասնագետների միջամտությունից հետո 700 ձիաուժի փոխարեն կարտադրի 900 ձիաուժ հզորություն: Իսկ ներքին հարդարման նրբությունները DMC-ում խոստանում են ամեն գնորդի հետ անհատական ձևով կերտել:










