Գաղտնազերծվել են BlackBerry-ի հաջորդ սերնդի հեռախոսի լուսանկարները
Վիետնամական Tinh Te կայքը, որը մի շարք հայտնի ընկերությունների նոր արտադրանքը գաղտնազերծելու բավականին լայն փորձ ունի, տարածել է BlackBerry-ի հաջորդ սերնդի սմարթ հեռախոսի լուսանկարները, տեղեկացնում է Business Insider-ը:
Իհարկե, դեռ ոչինչ չի կարելի հաստատապես ասել մինչև 2013թ. հունվարի 30-ը, երբ ընկերությունը պաշտոնապես կներկայացնի իր նոր սարքը, նշում է հանդեսը:










