Չինաստանն առաջին անգամ արտոնագրերով առաջ է անցել ԱՄՆ-ից. Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպություն

08:16 • 12.12.12

Չինաստանն առաջին անգամ ԱՄՆ-ից առաջ է անցել արտոնագրային հայտերի քանակով: Այս մասին ասվում է զեկույցում, որը հրապարակել է Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպությունը: Ուսումնասիրության մեջ մեջբերվում են անցյալ տարվա տվյալները, հաղորդում է ИТАР-ТАСС գործակալությունը:


Ինչպես նշվում է զեկույցում, Չինաստանի մտավոր սեփականության գերատեսչությունը (SIPO) ստացել է 526,4 հազար հայտ, իսկ նույն ժամանակահատվածում ԱՄՆ-ում 503,6 հազար հայտ է ներկայացվել, Ճապոնիայում`342,6 հազար, Հարավային Կորեայում`178,9 հազար և 142,8 հազար հայտ ողջ ԵՄ-ում: Չինաստանի աճը եղել է հիմնականում տեղական գյուտերի հաշվին: Այդ կապակցությամբ SIPO-ն դարձել է աշխարհի խոշորագույն արտոնագրային բյուրոն:


Ինչ վերաբերում է ոլորտներին, ապա 2011թ. հայտերով առաջատարն են համակարգչային տեխնոլոգիաները` 127 հազար հայտ:


Զգալի աճ է գրանցվել վերականգնվող էներգիայի ոլորտի նորարարական լուծումների ասպարեզում, այդ ոլորտում 8% աճ է տեղի ունեցել:


«Արտոնագրերի հայտերի կայուն աճը ապացուցում է, որ ընկերությունները շարունակում են նորարարական գործունեությունը, չնայած վատ տնտեսական իրավիճակին», - ասել է ՄԱԿ-ի առաքելություն իրականացնող կազմակերպության գլխավոր տնօրեն Ֆրենսիս Գարրին:

 

Չինաստանն առաջին անգամ արտոնագրերով առաջ է անցել ԱՄՆ-ից. Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպություն