Բելգիա տեղափոխվելու պատճառով Դեպարդիեն կարող է զրկվել Ֆրանսիայի քաղաքացիությունից

10:18 • 12.12.12

Ավելի քիչ հարկեր վճարելու նպատակով ֆրանսիացի հայտնի դերասան Ժերար Դեպարդիեի՝ Ֆրանսիայից Բելգիա տեղափոխվելու որոշումը մեծ աղմուկ է առաջացրել նրա հայրենակիցների շրջանում, հայտնում է Вести-ն։

 

Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Յան Գալյուն նույնիսկ առաջարկել է զրկել դերասանին ֆրանսիական քաղաքացիությունից։ Նրա կարծիքով՝ Դեպարդիեի քայլը խորապես եսասիրական է, հատկապես՝ տնտեսության ծանր ժամանակում, երբ բոլոր քաղաքացիներին, առանց բացառության, անհրաժեշտ է համերաշխություն դրսևորել։

 

Այդ կապակցությամբ խորհրդարանականն առաջարկել է ընդունել օրենք, որը կպարտադրի նման «հարկային փախստականներին» փոխհատուցել ֆրանսիական պետությանը բոլոր անհրաժեշտ վճարումները, իսկ հրաժարվելու դեպքում զրկել նրանց քաղաքացիությունից։