Facebook-ի օգնությամբ կիբեր-հանցագործները ձերբակալվել են

20:17 • 12.12.12

Facebook սոցիալական կայքը ոստիկանությանը օգնել է ձերբակալել հանցագործներին, ովքեր զբաղվում էին օգտատերերի էլեկտրոնային հաշիվներից փողեր գողանալով, տեղեկացնում է Russia Today-ի ռուսական ծառայությունը:


Ընդհանուր առմամբ, սոցկայքի միջոցով հնարավոր է եղել մեղադրանք ներկայացնել և ձերբակալել 10 մարդու` աշխարհի տարբեր երկներից` Մեծ Բրիտանիայից, Խորվաթիայից, Բոսնիա և Հերցոգովինայից, Մակեդոնիայից, Նոր Զելանդիայից, Պերուից և ԱՄՆ-ից: Հանցագործների ձերբակալման գործողությունները կարելի անվանել միջազգային, քանի որ գործողություններին մասնակցում էին տարբեր երկրների ոստիկաններ, ինչպես նաև Facebook-ի անվտանգության ծառայությունը:

 

Հանցագործությունների սցենարը բավականին պարզ էր, և հանցագործները բոլոր դեպքերում աշխատել են միևնույն սխեմայով: Նրանք զոհերի համակարգիչները վարակում էին Yahos լրտեսական ծրագրով և ներբեռնում էին օգտատերերի բանկային հաշիվների մասին տեղեկություններ:


Գողերին բռնելու համար, հետաքննությունների դաշնային բյուրոն ստեղծել է 11 միլիոն կառավարվող հեռակա համակարգիչների ցանց, որոնց մեջ կար Yahos ծրագիրը: Միևնույն ժամանակ Facebook-ի անվտանգության ծառայությունը կարողացել է հեշտությամբ ճշտել հանցագործների ինքնությունը, ովքեր մտնում էին սոցկայքի իրենց էջերը նույն համակարգչից, որը նաև օգտագործում էին իրենց հանցավոր գործունեության ժամանակ:
 

Facebook-ի օգնությամբ կիբեր-հանցագործները ձերբակալվել են